Հինավուրց քարերԱվստրիա 2005, 180min.
Ռեժ./օպեր.` Եղիշե Գեւորգյան, կոմպոզ.` Ա. Գեւորգյան, հնչ./մոնտ.` Ի.Գևորգյան:
2004-2005 թթ. մի քանի ամիսների ընթացքում ռեժիսորը երեւան է հանում վրացական իրականությունը` պատկերելով, թե ինչպես են յուրացվում հայկական, ռուսական եւ կաթոլիկ եկեղեցիները, ոչնչացվում հայկական կրոնական խորհրդանշանները, բարբարոսաբար ավերվում գերեզմանատները, վերացվում հայկական հիշատակներն ու կեղծվում պատմությունը, ճնշումներ գործադրվում Ջավախքի հայության վրա: | Գեւորգյան, Եղիշե Եղիշե Գեւորգյան (ծն.է 1968, Երեւան):
Կինոռեժիսուրա է ուսանել Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետում (Ալբերտ Մկրտչյանի արվեստանոց) եւ Մոսկվայի կինոիստիտուտում (Վ. Եժովի արվեստանոց): Հեղինակ է տասնյակ թատերական բեմադրությունների եւ վավերագրական ֆիլմերի: Նրա պիեսներից եւ կինոսցենարներից շատերը թարգմանվել են գերմաներեն, ֆրանսերեն եւ անգլերեն:
Ֆիլմոգրաֆիա
Մեկ օր Ավստրիայում (1999), Ամերիկյան երազների կրկեսը (2000), Բայց նա լավ աղջիկ է (2001), Վայրի բաներ (2001):
|