Զորթյանների մոլորակըԱՄՆ 2004, 67min.
Սց.` Առնո Երեցյան, ռեժ./հնչ./մոնտ.` Առնո Երեցյան, Սեւակ Վրեժ, Լիզա Չաքմաքյան, Հարութ Առաքելյան:
Էքսպերիմենտալ «կուբիստական» փաստագրություն, որ ներկայացնում է ամերիկահայ արվեստագետ Ժիրայր Զորթյանի ակնառու ստեղծագործությունները` նկարահանված նրա ռանչոյում: | Երեցյան Առնո, Վրեժ Սեւակ, Առաքելյան Հարութ, Չաքմաքյան Լիզա Առնո Երեցյան (ծն. 1976)
Ռեժիսոր, ձեւավորող նկարիչ, արտադրության դիզայներ եւ նկարահանման հրապարկի ձեւավորող: 1976-ին ընտանիքով հաստատվել է Գլենդեյլում (Կալիֆորնիա): Արժանացել է կինոյի եւ վիդեոյի, արտադրության թեկնածուի աստիճանի Սանտա Կրուսի Կալիֆորնիայի համալսարանում: Նկարահանել է ութ կարճամետրաժ տեսաֆիլմ եւ երկու կարճամետրաժ կինոնկար:
Ֆիլմոգրաֆիա
Վերականգնված ստրուկ (1993), Կես դատարկ, կես լիքը (1997):
Սեւակ Վրեժ
Ուսանել է Դիզայնի արվեստի կենտրոն քոլեջում: Արժանացել է արվեստների թեկնածուի աստիճանի հեռուստատեսության եւ կինոյի ռեժիսուրայի բնագավառում: Արվեստի կենտրոնում ուսանելիս նկարահանել եւ արտադրել է մի շարք կարճամետրաժ ֆիլմեր եւ գովազդներ:
Ֆիլմոգրաֆիա
N4 (2000).
Հարութ Առաքելյան (ծն. 1976, Ռոդ Այլենդ)
Իրանահայ ընտանիքի զավակ: 1988-ին ընտանիքով հաստատվել է Կալիֆորնիայում: 1999–2000 թթ. աշխատել է Լոս Անջելեսի կինոփառատոնի ծրագրերի հանձնախմբում: 1999–2002 թթ. եղել է MediaTrip.com-ի տեսաարտադրանքի համակարգողը:
Ֆիլմոգրաֆիա
Շախմատի մրցախաղ (2000), Պասկուալի ուղեւորությունը (2002):
Լիզա Չաքմաքյան
Արժանացել է արվեստների թեկնածուի աստիճանի հեռուստատեսության եւ կինոյի ռեժիսուրայի բնագավառում: Աշխատանքները վերաբերվում են շարժվող պատկերի եւ ճարտարապետության հարաբերակցությանը:
|