VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Հայկական համայնապատկեր

Վավերագրական

Իմ որդին պիտի հայ լինի

Կանադա
2004, 81min.

Սց.` Հակոբ Գուդսուզյան, Ժ.Դյուշեն, ռեժ.` Հակոբ Գուդսուզյան, օպեր.` Ա.Ֆեյո, հնչ.` Ժ.-Ժ.Դաուս, մոնտ.` Ա.Կոռիվո, պրոդ.` Ի.Բիզայոն:

Ֆիլմը ներկայացնում է Հակոբ Գուդսուզյանի ուղեւորությունը Հայաստան, որտեղ 1,5 միլիոն մարդ նրա նախնիներից թուրքերի կազմակերպած ցեղասպանության զոհն է դարձել 1915 - 1923 թթ.: Սա հայտնի փաստ չէ, քանի որ շատ երկրներ չեն ճանաչել այս իրողությունը: Գուդսուզյանը մոնրեալահայերի մի խումբ է տանում իր հետ Հայաստան, ուր դեռեւս կան ցեղասպանությունից փրկվածներ, թեեւ նրանց թիվը նվազում է տարեցտարի:

Կուտսուզեան, Յակոբ

Յակոբ Կուտսուզեան (ծն. 1949, Կահիրե, Եգիպտոս)
Սփյուռքահայ կինոռեժիսոր, որին հատուկ է Հայաստանը, հայերին և հայկականությունն ուսումնասիրելու սերը: Մասնագիտական կյանքի մեծ մասը հեռուստածրագրերի թողարկմամբ ու նկարահանմամբ զբաղվելուց հետո որոշել է նվիրաբերվել հայկական ֆիլմերին: Սահմանափակ միջոցներով ֆինանսավորում է սեփական հայկական արտադրանքը գլխավոր հեռուստաալիքների համար: Ապրում և աշխատում է Թորոնթոյում (Կանադա): TVOntario TFO-ի համագործակցությամբ թողարկել և նկարահանել է մի քանի հեռուստաշարեր: Կուտսուզեանը նաև լուսանկարիչ է. նրա գործերը ցուցադրվել են Քվեբեկի ազգային գրադարանում, այնուհետև` շրջել զանազան հյուսիսամերիկյան պատկերասրահներով: Ներկայումս Կուտսուզեանն աշխատում է իր հայկական եռերգության վրա: "Հայ տարագիրը" դրա առաջին մասն է` տեսաինքնադիմանկար, որտեղ հեղինակը հետամուտ է իր ինքնությանը, մի թեմա, որը ոգեշնչել է նրան նկարահանել "Իմ որդին հայ պիտի լինի" ֆիլմը և դրա ֆրանսերեն տարբերակը:

Ֆիլմացանկ
Իմ որդին հայ պիտի լինի (2004), Հայ տարագիր (2009), Հայկական արձագանքներ (2011), Հայ Աշուղներ (2011)

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

USA Embassy margaret_mid The European Cultural Foundation