VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Հայկական համայնապատկեր

Վավերագրական

Մուրճ եւ բոց

Մեծ Բրիտանիա
2005, 10min.

Ռեժ.` Վոն Փիլիկյան, օպեր.` Ս.Նալլամութու, հնչ.` Բ.Վայդյանաթան, Վ.Փիլիկյան, մոնտ.` Վ.Փիլիկյան, Ջ.Մեյլանդ:

Հյուսիսային Հնդկաստանում նավերի քանդման համար նախատեսված տարածքում մենք ականատես ենք դառնում մի հանելուկային աշխարհի, որ գտնվում է մեր աշխարհի ծայրամասին. այստեղ, անվերջանալի շրջապտույտի մեջ, մարդու ստեղծած վիթխարի քիմիական եւ միջուկային նավերը, մաս-մաս են արվում մուրճի եւ բոցի պես պարզ գործիքների միջոցով:

Փիլիկյան, Վոն (Վահան)

Վոն (Վահան) Փիլիկյան (ծն. 1974, Լոնդոն)
Գրող, նկարիչ և կինոռեժիսոր: Անգլիական թատրոնի ռեժիսոր, գրող, մշակութաբան Հովհաննես Փիլիկյանի և ամերիկուհի մոր զավակ: Ուսանել է Օքսֆորդի, Քեմբրիջի և Հարվարդի համալսարաններում` մասնագիտանալով հին հունարենի, լատիներենի և սանսկրիտի մեջ: 2001-ին ստեղծված Unruowe արվեստիկենտրոնի հիմնադիրն է և գեղարվեստական ղեկավարը: 2002-ին Լոնդոնում լույս է տեսել նրա “Խավարման պահին” բանաստեղծական ժողովածուն: Ֆիլմերը ցուցադրվել են տարբեր եվրոպական կինոփառատոներում: “Ծաղրածուները” Անգլիայի Filmstock փառատոնում մրցանակ է շահել լավագույն հնչյունի համար:

Ֆիլմացանկ
Նրանք խավար տեսան ցերեկով (1997), Մեքենա արևը կուլ տալու համար (2003), Արգենդվո (2003), Աքտեոն (2003), Ծաղրածուներ (2003), Մուրճ և բոց (2005), Տնային աստվածներ (2008):

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

Moscow Cinema british-council The European Cultural Foundation