Ցնորական հանդիպումներԿանադա 2002, 15min.
Ռեժ./պրոդ./օպեր./հնչ./մոնտ. Կարինե Թորոսյան, կոմպոզ. Ս.Իսթազի:
Ֆիլմը հարգանքի տուրք է Քի եղբայրներին, նրանց 35մմ-անոց ֆիլմերից վերցված շարժվող եւ անշարժ պատկերների սինթեզ` վերակոնտեքստավորված, որպեսզի փոխաբերականորեն ու անմիջականորեն որսա եւ նոր տեսքի բերի Քի եղբայրների յորահատկությունները: Ըստ էության, «Ցնորական բախումները» նրանց ֆիլմերի հետ զուգահեռներ է անցկացնում՝ հետազոտելու մարդու հոգեւոր ներկապնակի բազմազանությունը, որտեղ սեւեռուն հայացքը խեղդվում է զգայական ես-ով: | Թորոսյան, Կարինե Կարինե Թորոսյան (ծն. 1970, Բեյրութ):
Ինքնուս ռեժիսոր և լուսանկարիչ: Գույներից և ֆակտուրաներից, կրկնակի էքսպոզիցիաներից և սահապատկերներից հարուստ ներկապնակ ստանալով` նա ստեղծում է արտասովոր բարդ ֆիլմեր, որոնք կամրջում են տեսողական, հնչունային արվեստը, կինոն և ռոք վիդեոն: Նրա ֆիլմերից 18-ը ցուցադրվել են միջազգային կինոփառատոներում, իսկ գործերի հետահայաց ցուցադրությունները կայացել են Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանում, Սթեն Բրեքհեյգի կինոթատրոնում, Երևանի ֆիլմադարանում, Բեռլինի ՙԱրսենալ՚-ում և Թելուռիդի փառատոնում: Մրցանակների և հատուկ հիշատակության է արժանացել Բեռլինի, Մելբուռնի և Հյուսթոնի կինոփառատոներում:
Ֆիլմոգրաֆիա
Տեսիլներ (1992), Պլատֆորմ (1993), Մշեցի աղջիկը (1994), Բոցի մեջ սուզվելով (1995), Իմ մտասեւեռումը (1996), Խաչված կիրք (1997), Նռնենի (1998), Կարմիր աղյուս(1999), Առկայծող ձիեր (1999), Աճյուն(2000), Մահ բոլորին(2000), Հոգիս (2000), Մանուկներ արեւի վրա (2001), Ցնորական հանդիպումներ (2002), Խորգոմի այգին (2003), Sandias Eustasy (2004), Հիպնոսել- դյութել. "Սիսթեմ օֆ ը դաուն" (2005), Քար, ժամանակ, հպում (2006):
|