Նկարելով ՍտոկհոլմըՇվեդիա 2002, 11min.
Սց./ռեժ./կոմպոզ./հնչ./մոնտ. Աշոտ Շիրոյան, օպեր Ա.Շիրոյան, Վ.Ավետյան, Ն.Հարությունյան, պրոդ. Վ.Ավետյան:
Փոքրիկ ֆիլմ է, ուր ցուցադրված են ժամանակակից Ստոկհոլմի տեսարաններ: Յուրաքանչյուր տեսարան նմանեցվում է իմպրեսիոնիստական կտավի, որը կյանքի է կոչվում ինչ-որ ժամանակով եւ այնուհետեւ` նորից անշարժանում: | Շիրոյան, Աշոտ Աշոտ Շիրոյան (ծն. 1961, Երեւան)
Ավարտել է Երեւանի մանկավարժական ինստիտուտի ռուսաց լեզվի եւ գրականության բաժինը: 1994-ից բնակվում է Շվեդիայում: «3 Քեյ Յունիվերսլ Սթյուդիո» միջազգային մշակութային կազմակերպության տնօրենն է:
Ֆիլմոգրաֆիա
Այլընտրանքային աշխարհ (2000), Սեւ եւ սպիտակ (2000), Ունիվերսալ կյանքի ուժը (2001), Հրեշտակներ (2001), Շվեդերենի անբավարար իմացություն (2001), Նկարելով Լոնդոնը (2001), Լոնդոնիում (2001), Նկարելով Ստոկհոլմը (2002), Ակնթարթի կախարդանքը (2003), Լեռնաշխարհի հեքիաթներ (2003):
|