ՆախաշեմինՀայաստան 2002, 57min.
Սց./ռեժ. Լյուդմիլա Սահակյանց, օպեր. Հ.Կիրակոսյան, նկ. Ա.Ղազարյան, անիմատոր Վ.Մայիլյան, երաժշտ. Ա.Տերտերյանի, հնչ. Յու.Հարությունյան, հնչ. մոնտաժ Լ.Հախվերդյան, ձայնամփոփում Ե.Բազանով, տեսաէֆեկտներ Վ.Ժանով, գրիմ Հ.Ստեփանյան:
Գլխ. դերում՝ Ռեգիմանտաս Ադոմայտիս:
Ռեժիսոր-մուլտիպլիկատորի առաջին լիամետրաժ ֆիլմն է, որտեղ փորձել է համատեղել անիմացիոն եւ խաղարկային ֆիլմերի տեխնիկան: Երաժշտության, գրաֆիկայի եւ էկրանային պատկերների մի յուրահատուկ սինթեզ է ներկայացված հանդիսատեսին: Հիմք է ծառայել հայ մշակույթի յուրահատուկ հոգեւոր մթնոլորտը, որն արտացոլված է Կոմիտասի գործերում եւ կյանքում: | Սահակյանց, Լյուդմիլա Լյուդմիլա Սահակյանց (ծն. 1950, Թբիլիսի)
Մուլտիպլիկատոր, սցենարիստ: 1964-ից բնակվում է Հայաստանում: Ավարտել է Երեւանի պետական համալսարանի ռուսական բանասիրության բաժինը: 1972-ից աշխատում է «Հայֆիլմում», նախ` որպես սցենարիստ եւ ռեժիսորի ասիստենտ, ապա` որպես ռեժիսոր-մուլտիպլիկատոր:
Ֆիլմոգրաֆիա
Մկների ժողովը (1978), Հազար ու մի հնարք (1981), Փոքրիկ հողագործը (1983), Արձագանք (1986), Քարաղ (1987), Երազահան (1989):
|