VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Հայկական համայնապատկեր

Վավերագրական

Սուրբ ծեսերի երկիրը

Հայաստան
2002, 63min.

Սց./ռեժ. Էդգար Բաղդասարյան, պրոդ. Մ.Գեւորգյան, օպեր. Վ.Հակոբյան, կոմպոզ. Ա.Թորոսյան, մոնտ. Ռ.Սարիբեկյան:

Սուրբ ծեսերի երկիր. բանաստեղծական ուղեւորություն դեպի վաղ քրիստոնեական դարաշրջան։ Կինոնկարը հետեւում է քրիստոնեության ծննդին հոգեւոր մտասուզման միջոցով՝ Աթենքի նշանավոր Ակրոպոլիսից մինչեւ Հռոմեական կայսրության դյութիչ ավերակները, Կապադովկայի ավազեքարի եկեղեցիներից մինչեւ Մերձավոր Արեւելքի հնագույն տաճարները (Երուսաղեմ, Թուրքիա, Իրան եւ Հայաստան)։

Բաղդասարյան, Էդգար

Էդգար Բաղդասարյան (ծն. 1964)
1985-ին ավարտել է Երևանի անասնաբուժական ինստիտուտը: Առաջին սիրողական ֆիլմը նկարահանել է 16 տարեկանում: 1988-ից աշխատանքի է անցել "Հայֆիլմ" և "Հայկ" կինոստուդիաներում որպես երկրորդ ռեժիսոր, իսկ հետագայում` ռեժիսոր: Էդգար Բաղդասարյանի ֆիլմերը ներկայացվել են Մոսկվայի, Գյոթեբորգ, Մոնրեալի, Մագդեբուրգի, Թուլուզի, Սան Ֆրանցիսկոյի, Բուենոս Այրեսի, Տոկիոյի և այլ փառատոներում:

Ֆիլմացանկ
Խաղեր (1990), Հոսք (1997), Սուրբ ծեսերի երկիր (2001), Մարիամ (2005), Արարատից Սիոն (2009)

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

Moscow Cinema british-council The European Cultural Foundation