Իմ անունն է...Ֆրանսիա 2002, 17min.
Ռեժ. Ստեֆան Էլմաջյան, ըստ Է.Կորմանի թատերախաղի, օպեր. Ա.Պուլեն, հնչ. Կ.Էսյադ, մոնտ. Լ.Ժասպար:
Կարդում է Ֆեոդոր Ատկինը:
«Հայրս ասում էր, որ ազատությունը գին չունի... Նա սխալվում էր... Ազատության համար ոչ միայն պետք է ամենաբարձր գինը վճարես, այլեւ այդ գինը գոյություն ունի նաեւ նրանց համար, ովքեր վաճառում են ազատությունը»: | Էլմաջյան, Ստեֆան Ստեֆան Էլմաջյան (ծն. 1966, Փարիզ)
1985-ին մասնակցել է «Լարդուքս ֆիլմս» անկախ արվեստանոցի ստեղծմանը: 1995-ին ընկերների հետ կազմակերպել է «Անշնորհքների միություն» կինոգործիչների խումբը, որը նկարահանել է հինգ համատեղ կինոնկար: «Իմ անունն է...» ֆիլմը մասնակցել է մի շարք փառատոների եւ շահել բազմաթիվ մրցանակներ:
Ֆիլմոգրաֆիա
Քամու գործոնը (1993), Նշումներ Լյումիերների մասին (1995), Շառլըլի Կուտյուր, գյուղերի երաժշտությունը (1997), Սեւ Մարիա, հաշիշ (1997), Պանամական տեսիլներ (1998), Գեղեցիկ վայրկյան. ճաքը (2000), Գովազդային հոլովակ. կարճ, բայց խոտան (2001), Քաղաքի փրփուրը. Բորդո (2001):
|