ՍենյակումՀայաստան 2002, 35min.
Ռեժ./սց./մոնտ./կոմպոզ. Գագիկ Ղազարէ, օպեր./ հնչ. Ս.Ամիրխանյան:
Դերերում՝ Է.Թադեւոսյան, Վ.Ակիմյան, Ս.Առաքելյան, Ս.Կաշիրսկայա:
Մարդն իր սենյակում է, իր մտքերում, իր հուշերում: «Սենյակը» տեղանք է՝ Երկիր մոլորակի միլիարդավոր խոռոչներից մեկը: Ո՞վ է ապրում այդ խոռոչում: Մի մարդ՝ ինքն իր դեմ, իր արտացոլանքի հետ անավարտելի բանավեճի մեջ, անընդհատ վերապրելով ինքն իրեն, իր մարդկային առասպելի դանթեական ցնորքները, որտեղ չկա ժամանակ, չկա տարածություն, չկան անկում ու վերելք: Կա բացարձակ ոչինչ, որտեղ տեղավորվում են ոչնչի բաղկացուցիչները, նրա անցյալը, նրա ներկան, նա: | Ղազարէ, Գագիկ Գագիկ Ղազարէ (ծն. 1973, Վարդենիկ)
1990-1995 թթ. սովորել է Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի կինոյի բաժնում, 1993-1995 թթ.` նույն ինստիտուտի հասարակական մասնագիտությունների ֆակուլտետում: Աշխատել է "Այսօր" շաբաթաթերթում, "Հայֆիլմ" կինոստուդիայում, "Երևան" ստուդիայում, դասավանդել մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի կինոյի ամբիոնում: 2000-ից Նորարար փորձառական արվեստի կենտրոնի (ՆՓԱԿ) կինոյի, թատրոնի և վիդեոյի բաժնի տնօրենն է: Հիմնադրել է ՆՓԱԿ կինոթատերական սինթետիկ խումբը, "Մեկ կադր, մեկ րոպե" ՄԿՓ-ն, "Մեկ քառակուսի մետր" թատերական փառատոնը:
Ֆիլմացանկ
Մահվան հույսեր (1995), Այ քեզ հիմար բան #1. Մեր գոմը (1998), Մինաս Ավետիսյան (2001), Մայր հայրենիք (2002), Սենյակում (2002), Ժիրայր Ավետիսյան (2003), Պապան խոզ ա (2003), Խաղ (2004), Այ քեզ հիմար բան #2. Մեր դարը (2004), Պատը (2005), Երկխոսություններ (2010), Տրամադրություն (2010)
|