Գեռնիկայի կոտորածըԹուրքիա 2004, 6min.
Ռեժ. Արթուն Երես:
Կինոնկարի հիմքում Պաբլո Պիկասոյի «Գեռնիկա» կտավն է, որը բողոք է ընդդեմ բռնության եւ պատերազմի անիմաստության, բնության, մարդկության եւ քաղաքակրթության ոչնչացման: | Երես, Արթուն Արթուն Երես (ծն. 1939, Ստամբուլ)
Ռեժիսոր, սցենարիստ, կինոքննադատ: Նախնիները եղել են Երիցյաններ: Հայկական, թուրքական եւ ֆրանսիական դպրոցներն ավարտելուց հետո կրթությունը շարունակել է արվեստի բնագավառում: Նկարահանել է մուլտիպլիկացիոն եւ գովազդային ֆիլմեր: 1968-ին մասնակցել է «Երիտասարդ կինո» շարժմանը: Ֆիլմերը մի շարք փառատոներում շահել են մրցանակներ:
Ֆիլմոգրաֆիա
Տգեղ Արես (1968), Մյուսները� (1969), Երիտասարդ խռովարարներ (1973), Կիրք (1985), 24 ժամ (1986), Օտարերկրացի (1987), Կին-տղամարդ (1991), Երիտասարդ արյուն (1991), Նունի (1992), Ինչ-որ սեւ բան ծովի մեջ (1993), Դեկտեմբեր (1995), Անշունչ (1999), Վիրավոր գայլը (2000), Տարվա եղանակները` ըստ Հոկուսաիի եւ Հիրոշիգեի (2002), Արտացոլում հայելու մեջ (2002), Մենության բալլադ (2003), Հիրոսիմա 08.15 (2003), Հիասքանչ պրիմիտիվներ (2003), Աստծո թոռը (2004), Պարուհիները (2004):
|