VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Հայկական համայնապատկեր

Լիամետրաժ

Camera Obscura

ԱՄՆ
2002, 114min.

Սց./ռեժ. Համլետ Սարգսյան, օպեր. Հ.Զամբարլուկոս, կոմպոզ. Տ. Մանսուրյան, պրոդ. Տ.Կազինոս:
Դերերում` Ա.Թրես, Ա.Խիլ, Ք.Ֆրեդրիքսեն, Վ.Ջ.Ֆոսթեր:

Ջիմին միանում է խարդախ ոստիկանական խմբին` որպես հանցագործության տեսարանների լուսանկարիչ: Բայց շուտով նա հայտնըվում է խենթությանը սահմանակից վիճակում` վերակազմելով վկայությունները եւ փորձելով զոհերին «վերակեդանացնել» իր լուսանկարներում:

Սարգսյան, Համլետ

Համլետ Սարգսյան (ծն. 1966, Երեւան)
Ռեժիսուրա է ուսանել Լենինգրադի թատրոնի, երաժշտության եւ կինոյի ինստիտուտում: Նրա «Ճանապարհը» կարճամետարժ կինոնկարը 1989-ին Լենինգրադի կարճամետրաժ ֆիլմերի փառատոնում արժանացել է առաջին մրցանակի: 1990-ին տեղափոխվել է ԱՄՆ եւ ուսանել Հոլիվուդի Քոլամբիա քոլեջում: Ավարտական աշխատանքը՝ «Կոնկրետ դրաման», 1993-ին արժանացել է Քոլամբիայի կինոփառատոնի առաջին մրցանակին: 1996-ին ավարտել է Ամերիկյան կինոինստիտուտը: Ի թիվս մի քանի կարճամետրաժ կինոնկարների, բեմադրել է նաեւ բալետ, օպերա եւ դրամատիկական ներկայացում: «Camera Obscura»-ն նրա առաջին լիամետրաժ խաղարկային ֆիլմն է եւ չորրորդ կինոսցենարը:

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

European Union The Club The European Cultural Foundation