ԱրամՖրանսիա 2002, 90min.
Սց./ռեժ. Ռոբեր Քեշիշյան, պրոդ. Ժ.-Պ.Անդրակա, Շ. Բերար, օպեր. Լ.Դայան, մոնտ. Ժ.-Պ.Ֆրապյե, Ջ.Ուելֆլինգ, հնչ. Պ. Էսկոֆյե:
Դերերում` Ս.Աբգարյան, Լ.Ազաբալ, Ս.Ավետիքյան, Ա.Մոտե, Մ.Դեմի, Ի.Սադոյան, Օ.Լուստո:
90-ական թվականների սկիզբ: Արամը` Հայ դատի նախկին զինվորը, մեկնում է Ֆրանսիա` գաղտնի հանձնարարություն կատարելու: Հայրը նրան վտարել է տնից, մեղադրելով եղբոր հաշմանդամ դառնալու մեջ: Արամը ցանկանում է վրեժխնդիր լինել ընտանիքի եւ իր կյանքի դրամայի համար: | Քեշիշյան, Ռոբեր Ռոբեր Քեշիշյան (ծն. 1949, Առլ, Ֆրանսիա)
Ուսանել է Արվեստի եւ արհեստների ազգային դպրոցում եւ Փարիզի համալսարանի հումանիտար գիտությունների ֆակուլտետում: 1972-ին ստացել է պատմության, իսկ 1973-ին՝ ժամանակակից լեզուների ֆակուլտետների ավարտական վկայագրեր, դասավանդել է կրթական համակարգում, Մոդոն-Լա Ֆորե քոլեջում զբաղվել է մուլտիպլիկացիայով: 1984-ից աշխատել է որպես ռեժիսորի ասիստենտ:
|