Քսան տարի անցՖրանսիա 2002, 73min.
Սց./ռեժ. Ժաք Քեբադյան, օպեր. Ժ.Քեբադյան, Ժ.-Ի.Սքոֆյեր, Լ.Ժիմել, կոմպոզ. Տ.Մանսուրյան, հնչ. Տ.Քեբադյան, մոնտ. Ի.Ուզունյան:
Հովհաննիսյան ընտանիքը տեղափոխվել է ԱՄՆ 1994 թ. ձմռանը: Վարդանը եւ Անահիտը մեկնումից առաջ իրենց վերջին օրերն են անցկացնում Երեւանում, եւ ֆիլմը միահյուսում է այդ կադրերը քսանամյա բաժանումից հետո իրենց ընկերների հետ հանդիպման տեսարաններին: | Քեբադյան, Ժաք Ժաք Քեբադյան
Ավարտել է Փարիզի կինոդպրոցը (ԻԴՀԵԿ): Աշխատել է որպես ասիստենտ Ռոբեր Բրեսոնի երեք ֆիլմերում: 1982-ին հիմնել է Հայկական տեսալսողական ասոցիացիան:
Ֆիլմոգրաֆիա
Տրոցկի (1967), Հայաստան 1900 (1981), Հինգ քույր (1984), Գաբրիել Բարոն (1986), Վացլավ Հավելը` նախագա՞հ (1989), Բուրգերի առեղծվածը (1991), Հայկական հիշողություն (1993), Ժերմեն Տիլիոն եւ Ժնեւյեւ դը Գոլ Անտոնիոզ (2001):
|