Ավարտվեց “Ոսկե ծիրան” միջազգային կինոփառատոնի եւ Webtv.am ինտերնետ հեռուստատեսության նախաձեռնությամբ, ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության հովանավորությամբ 2011թ-ի նոյեմբերի 15-ին մեկնարկած “WebԾիրան” համահայկական առցանց կինոփառատոնը:
“WebԾիրան” կինոփառատոնի ընթացքում ցուցադրվեց տարբեր ժանրերի 49 ֆիլմ: Ֆիլմերից մեկը հեղինակի ցանկությամբ դուրս բերվեց մրցույթից:
Սահմանված էր 2 մրցանակ՝ 1000 ԱՄՆ և 500 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով:
Հիմնադիրների որոշմամբ, մրցանակակիրները որոշվելու էին ինտերնետ քվեարկության արդյունքում:
Փառատոնի ողջ ընթացքում` նոյեմբերի 15-ից մինչեւ դեկտեմբերի 21-ը ներառյալ` 37 օրում, փառատոնին ներկայացված 49 ֆիլմերը դիտել են 42.032 անգամ:
Փառատոնի հիմնադիրների որոշմամբ՝ դեկտեմբերի 25-ին նախատեսված մրցանակաբաշխության արարողությունը հետաձգվեց:
Պատճառն այն էր, որ ինտերնետ քվեարկության ընթացքում ինչպես ֆիլմերի հեղինակների, այնպես էլ ենթադրյալ երկրպագուների կողմից ծրագրավորման տեխնիկական միջոցներով տեղի էին ունեցել որոշակի տեխնոլոգիական միջամտություններ քվեարկության գործընթացին, որոնք արձանագրված էին webtv.am ինտերնետ հեռուստատեսության կողմից:
Մեկ անգամ եւս քվեարկության արդյունքների տեխնիկական արձանագրությունների հանգամանալից ուսումնասիրությունից հետո, փառատոնի կազմակերպիչները, էական խախտումներ հայտնաբերելով՝ որոշեցին չեղյալ համարել ինտերնետ քվեարկությունը:
Փառատոնի կազմակերպիչների որոշմամբ կազմվեց մասնագիտական ժյուրի, որը եւ որոշեց հաղթողներին: Գլխավոր մրցանակը և 1000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամը շահեց «Աշնան արև» ֆիլմը` ռեժ. Դիանա Կարդումյան:
Հատուկ մրցանակը և 500 ԱՄՆ դոլարին համարժեք դրամը կհանձնվի «Հատվող ճակատագրերի հանգրվանը» (The Dead Angle) ֆիլմին`ռեժ. Արսեն Այրապետյան:
Խրախուսական մրցանակներ կհանձնվեն` «Թեթև հպում»` ռեժ. Նարե Մկրտչյան, «Նախշոյի դպրոցը»՝ ռեժ. Գոհար Խաչատրյան, «Էն ուրիշ Ֆրունզիկը»՝ ռեժ. Հովհաննես Պապիկյան, «Օգնիր նրանց հիմա»՝ ռեժ. ԱրտՆերսես, «Bye-Bye»՝ ռեժ. Արեգ Մկրտչյան, Հրայր Լազյան, Աշոտ Հարությունյան:
Մասնագիտական ժյուրիի կազմը՝ Արա Խանջյան, կինոգետ Սիրանույշ Գալստյան, լրագրողներ`Գոհար Հակոբյան, Կարինե Ռաֆայելյան: Ժյուրիի նախագահ՝ կինոգետ Միքայել Ստամբոլցյան:
Ժյուրիի անդամների գնահատականների և ընդհանուր արդյունքների մասին կարող եք ծանոթանալ webtv.am կայքէջում:
Կյանքի 77-րդ տարում դժբախտ պատահարից նկարահանման հրապարակում զոհվեց համաշխարհային կինոյի մեծերից մեկը` հույն ռեժիսոր Թեոդորոս Անգելոպուլոսը: Թեո Անգելոպուլոսը "Ոսկե ծիրան" կինոփառատոնի պատվավոր հյուրն էր 2010 թվականին: Այդ տարի տեղի ունեցավ Մաեստրոյի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը եւ նրան հանձնվեց "Փարաջանովյան Թալեր" մրցանակը` համաշխարհային կինոյում մեծ վաստակի համար: մանրամասն
"Ոսկե ծիրան" կինոփառատոնի 2011 թվականին Գլխավոր մրցանակակիր` Ազդար Ֆարհադիի "Նադեր եւ Սիմին" ֆիլմը արժանացավ ամենահեղինակավոր կինոպարգեւներից մեկին` հոլիվուդյան "Գոլդեն գլոբ" մրցանակին որպես լավագույն արտասահմանյան ֆիլմ:
"Ոսկե ծիրան"-ը շնորհավորում է ֆիլմի հեղինակներին եւ ցանկանում նոր հանդիպումներ մեր փառատոնում ու նոր պարգեւներ: մանրամասն
Եվրոպական միության կողմից ֆինանսավորված Eurasiadoc ծրագիրը Ռեժիսորներ առանց սահմանների ծրագրի հետ առաջին անգամ համատեղ կազմակերպեցին Վավերագրական սցենարների դասընթաց Հայաստանում, նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 11-ը: մանրամասն
ՀԹԿՊ-ն շարունակում է նոր ֆիլմեր արտադրել: Նիկոլ Պեզճյանի և Ադրինե Գրիգորյանի "Պտույտ մը Պոլսո թաղերուն մեջ" և "Ետ դեպի Գուրյուն" ֆիլմերի նկարահանումները ավարտվեցին 2011թ. հոկտեմբեր ամսին: Այժմ մոնտաժային փուլում են: մանրամասն
2011թ-ի նոյեմբերի 19-21-ը ''Ոսկե ծիրանն անիվների վրա'' կինոփառատոնը 5-րդ անգամ այցելեց Արցախ՝ կինոցուցադրություններ կազմակերպելով Ստեփանակերտում և Շուշիում: մանրամասն